Հոգեկան առողջություն
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում դրանց տարածվածության ակնհայտ ավելացման և դրա ծանր հետևանքների առաջացման հետ:
Առողջապահության Համաշխարhային Կազմակերպության տվյալներով աշխարհում 160 երեխաներից մեկն ունի աուտիզմի սպեկտրի խանգարում:
Աուտիզմի ուսումնասիրությունների միջազգային գիտական ասպարեզում իր առաքելությունն ունի նաեւ ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիան:
Նեյրոգիտության ոլորտի հայաստանյան զարգացումների եւ աուտիզմի հետազոտությունների մասին զրուցել ենք ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ԵՊԲՀ Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, պրոֆ. Ենկոյանի հետ:
- Պարոն Ենկոյան, Հայաստանում ե՞րբ սկսվեցին աուտիզմի ուսումնասիրմանն ուղղված հետազոտությունները:
- Դեռևս 10 տարի առաջ ԵՊԲՀ-ում իրականացված առաջին հետազոտությունն ուղղված էր աուտիզմի ախտորոշմամբ երեխաների արյան և մեզի մի շարք մետաբոլիտների, ծանր մետաղների քանակական որոշմանը, իմուն համակարգի հնարավոր շեղումների գնահատմանը։ Այդ հետազոտական նախագիծը իրականացվում էր ԵՊԲՀ եւ ԱՄՆ մի շարք լաբորատորիաների հետ համատեղ։
Որոշ ժամանակ անց կազմավորվեց COBRAIN Armenia-ի հետազոտական թիմը, որի հետազոտությունների շրջանակներում ընդգրկված են նաեւ աուտիզմի սպեկտրի խանգարումները:
- Ի՞նչ փուլում են գտնվում աուտիզմի գիտական հետազոտությունները, եւ ի՞նչ արդյունքներ ունենք այս պահի դրությամբ:
- Վերջին տարիների ընթացքում ձեռք բերված նորագույն սարքավորումների շնորհիվ նեյրոգիտության լաբորատորիան հնարավոր է դարձնում օրգանիզմից դուրս արհեստական պայմաններում ունենալ կենդանի բջիջներ հետազոտությունների համար։ Սա թույլ է տալիս ստանալ նյարդային բջիջների առաջնային կուլտուրաներ, ոսումնասիրել առաձին բջիջների նյութափոխանակությունը, ինչպես նաև դրանց զարգացման և տարբերակման գործընթացը։ Նորարարական մեթոդը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել կենսաթափոնների ծավալները հետազոտությունների ընթացքում:
Ներկայումս հետազոտություններ կան ուղղված աուտիզմի սպեկտրի խանգարումների մոդելավորմանը լաբորատոր կենդանիների վրա։ Շուրջ հինգ կենդանական մոդել է հետազոտվել, վերջիններս վալիդացվել և գնահատվել են տարբեր վարքաբանական, կենսաքիմիական, մորֆոլգիական և էլեկրտաֆիզիոլոգիական մեթոդներով։
Հետազոտությունների արդյունքները պարբերաբար տպագրվում են միջազգային բարձր վարկանիշային գիտական ամսագրերում և ներկայացվում միջազգային գիտաժողովների ընթացքում։
- Ի՞նչ մասշտաբներ ունեն Հայատանում աուտիզմի հետազոտությունները:
- Մեր հետազոտությունների շրջանակներում Երևանի և ՀՀ բոլոր մարզերի առողջապահական կենտրոններում գրանցված աուտիզմի սպեկտրի հիվանդություններ ունեցող 0-18 տարեկան երեխաների բժշկական քարտերն ուսումնասիրվում և տվյալները մուտքագրվում են համապատասխան բազա-ռեեստրում։ Հետագայում իրականացվելու է դեպքերի քարտեզագրում ARC GIS համակարգչային ծրագրի միջոցով: Կատարվելու է հիվանդությունների տարածվածության և դրանց կառուցվածքի (ըստ սեռի, բնակության վայրի, ախտահարման կոնկրետ ձևի և այլն) վիճակագրական վերլուծություն:
- Չնայած այն հանգամանքին, որ էթիոլոգիական տեսանկյունից աուտիզմը մինչեւ վերջ դեռեւս բացահայտված չէ, այնուամենայնիվ, որո՞նք են մանկական աուտիզմի առաջացման հիմնական պատճառները:
- Աուտիզմի սպեկտրի խանգարումների առաջացման մեջ հստակ դեր ունեն գենետիկական, ինչպես նաև շրջակա միջավայրի մի շարք գործոններ, որոնք կարող են ազդել նախածննդյան և հետծննդյան շրջաններում, ինչպես նաև հղիության ընթացքում:
Մանկական աուտիզմի առաջացման պատճառներից մեկը ծանր մետաղների առկայությունն է արտաքին միջավայրում, ուստի ծանր մետաղների դերակատարումը եւ մեր գիտնականների ուշադրության կենտրոնում է: Սրանով պայմանավորված` ծնողների համաձայնությամբ աուտիզմի ախտորոշմամբ երեխաների շրջանում կկատարվեն մազերի նմուշառումներ և կկատարվեն լաբորատոր հետազոտություններ: Նմուշներում ուսումնասիրվելու է կապարի, սնդիկի, պղնձի, արսենի և կադմիումի քանակական պարունակությունը: Բացի այդ, ռիսկի գործոն է համարվում հղիության ընթացքում որոշ տեռատոգեն, օրինակ՝ հակաէպիլեպսիկ (հակացնցումային) ադեցությամբ, դեղամիջոցների օգտագործումը։
ԱՄՆ-ում և Եվրոպայում ժառանգականության ներկայիս գնահատումները տատանվում են 50%-95%-ի միջակայքում: Շրջակա միջավայրի ռիսկի գործոնների բացահայտումը հատկապես կարևոր է, քանի որ ի տարբերություն գենետիկ ռիսկի գործոնների, դրանք կարող են կանխարգելվել:
Աուտիզմ ախտորոշում ունեցող մարդիկ կարող են և պետք է լինեն երջանիկ, եւ իրենց լիարժեք ու ապահով կյանքի իրագործման մեջ յուրաքանչյուրս կարող ենք եւ պետք է ունենանք մեր ներդրումը։
04.04.2022 Կարդացեք նաև
Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում...
07.05.2025
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
09.06.2023
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
09.01.2023
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
29.08.2022
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
13.07.2022
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
21.04.2022
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
26.01.2022
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
23.12.2021
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
26.11.2021
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
25.10.2021
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
05.10.2021
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
13.09.2021
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
08.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ